Նիկոլ Փաշինյանը կգլխավորի «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը

Նիկոլ Փաշինյանը կգլխավորի «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակելու և անհատական կազմը հաստատելու մասին:

«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 926-Ն որոշման հավելվածի 4.3-րդ կետի՝

1. «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Վահե Հովհաննիսյանին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանին:

2. Հաստատել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ:

Նշենք, որ ըստ այդ որոշման «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Նիկոլ Փաշինյանն է: