Apple-ն այլև ամենաթանկարժեք բրենդը չէ

Apple-ն  այլև ամենաթանկարժեք բրենդը չէ

Brand Finance-ի ամենաթանկ բրենդների վարկանիշային աղյուսակում այս տարի Apple–ը զիջել է իր առաջատարի դիրքերը։

Այս տարի Amazon-ն առաջ է անցել «խնձորային»  բրենդից: Առաջատարների եռյակը գլխավորում են Amazon-ը (150,8 մլրդ դոլար, տարեկան աճը կազմել է 42%), Apple-ը (146,3 մլրդ դոլար, +37%) և Google-ը (120,9 մլրդ դոլար, +10%):

Իսկ ահա  կապիտալիզացիայի չափով  Apple-ը դեռ   գերազանցում է Amazon-ին: Apple-ը գնահատվում է 908,8 մլրդ դոլար, իսկ ամենախոշոր վաճառողը՝ 816,2 մլրդ:

Brand Finance ընկերությունը, բրենդի արժեքը որոշելիս, հաշվի է առնում ճանաչելիությունը, գնորդների հավատարմությունը, մարքեթինգին հատկացվող միջոցների ծավալը և մի շարք այլ ցուցիչներ:

Թեգեր: Amazon, Apple