Apple–ի և Qualcomm–ի վեճի պատճառով iPhone կարող է այլևս չարտադրվել

Apple–ի և Qualcomm–ի վեճի պատճառով iPhone կարող է այլևս չարտադրվել

Intel–ի պրոցեսորներով աշխատող iPhone–ները կարգելեն արտահանել ԱՄՆ տարածք։ Պատճառը`  Qualcomm–ի և  Apple–ի վեճն է։ Այս մասին հայտնում է Bloomberg–ը։

Qualcomm–ը ենթադրում է, որ Apple–ը խախտել է իր մի քանի պատենտներ։ Այս հարցին լուծում կտրվի հավանաբար 2018 թվականի սեպտեմբերին։

Թիմ Քուկի ընկերությունը հայտարարել էր, որ պատրաստվում է  Intel և MediaTek արտադրանքները օգտագործել իր`  2018–ին թողարկվելիք  iPhone–ներում։ Բայց Qualcomm-ը պնդում է, որ Apple–ը նմանատիպ տեխնոլոգիաների իրավունք  չունի։ Եթե ընկերության պահանջները չբավարարվեն, ապա կտուժեն սովորական օգտատերերը։

Թեգեր: Apple, Qualcomm