2020-ին Ճապոնիայում անօդաչու թռչող մեքենաներ կհայտնվեն

2020-ին Ճապոնիայում անօդաչու թռչող մեքենաներ կհայտնվեն

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է խորհրդատվական խորհուրդ ստեղծել 2020 թվականին անվարորդ թռչող ավտոմեքենաների գործնական օգտագործման նպատակով անհրաժեշտ բազայի ուսումնասիրման եւ մշակման համար, հայտնում է «Իոմիուրի» պարբերականը:

Հոդվածում նշվում է, որ նման փոխադրամիջոցների ներդրումը կարող է օգնել մասամբ լուծել խոշոր քաղաքների ճանապարհների խցանումների խնդիրը: Դրանից զատ, թռչող ավտոմեքենաները կարող են օգտագործվել տարերային աղետների հետեւանքների վերացման ժամանակ:

Ենթադրվում է, որ անվարորդ թռչող ավտոմեքենան կիրականացնի ուղղաձիգ վերթռիչք ու վայրէջք, կտեղաշարժվի մոտ 150 մետր բարձրությամբ՝ ժամում մինչեւ 200 կմ արարգությամբ:

Թեգեր: car, Selfdrive car