Ներկայացվել է iPhone X–ի ձևով նոր Nokia-ն

Ներկայացվել է iPhone X–ի ձևով նոր Nokia-ն

HMD Global ընկերությունը, որը զբաղվում է Nokia բրենդի արտադրությամբ, ներկայացրել է նոր Nokia x5  սմարթֆոնը։ Ըստ լուրերի, Չինաստանից դուրս այս սմարթֆոնը կվաճառվի Nokia 5.1 Plus անվամբ։ Արտաքինից այն նման է լինելու iPhone X-ին, բայց կարժենա 150 դոլար։

Նորույթը ստացել է 5,86 դյույմ էկրան, 8 մգ դիմային տեսախցիկ, հիմնական երկակի տեսախցիկ 13+5 մգ հզորությամբ։

Ընդհանուր առմամվ սմարթֆոնը կշռում է 160 գրամ և կթողարկվի սև, սպիտակ և կապույտ տարբերակներով։

Թեգեր: iPhone X, Nokia, Smartphone