Ռոբոտները ռասսայական խտրականության զոհ են դառնում

Ռոբոտները ռասսայական խտրականության զոհ են դառնում

Մարդանման ռոբոտների դեմ ռասսայական խտրականություն է իրականացվում։ Այս մասին հայտնում է հետազոտություն անցկացրած գիտնականների միջազգային խումբը։

Հետազոտողները փորձ են կատարել, որի ժամանակ աշակերտներին խնդրել են որոշել՝ կկրակե՞ն նրանք զինված և չզինված ռոբոտներին։ Փորձի արդյունքում պարզ է դարձել, որ մասնակիցները կրակել են ավելի մուգ կաղապար ունեցող ռոբոտների վրա։  Ի դեպ նմանատիպ հետազոտություն էլ անցկացվել է նախորդ տարի, որի արդյունքում պարզ է դարձել, որ օգտատերերը նախընտրում են սխալներ գործող ռոբոտներին։

Գիտնականները պարզել են նաև, որ մարդիկ ոչ միայն ռոբոտներին առանձնացնում են ըստ ռասսաների, այլ նաև ռասսայական խտրականության են ենթարկում։

 

Թեգեր: Robot, tech