Apple–ի գաջեթներ ձեռք բերելը միայն խոսում է  օգտատիրոջ վճարունակ լինելու մասին. փորձագետներ

Apple–ի գաջեթներ ձեռք բերելը միայն խոսում է  օգտատիրոջ վճարունակ լինելու մասին. փորձագետներ

Նոր տեխնոլոգիաների զարգացման հետ զարգանում ու ավելանու են նաև սմարթֆոնի հնարավորությունները։ Դրանք տարիների ընթացքում դարձել են առավել հզոր, հարմար ու արտաքին տեսքից գեղեցիկ։

Հարց` արդյո՞ք նման ինովացիաները արժեն 1000–ավոր դոլարներ։

Ըստ փորձագետների` ոչ։ Նրանք վստահ չեն, որ կարելի է 1000 դոլար վճարել ֆլագման սմարթֆոնների համար` Facebook–ի և Instagram–ի արագ աշխատանքի համար։ Խաղերի դեպքում էլ, եթե սմարթֆոնը խաղային չէ, ապա արագ բեռնում մի սպասեք։

Ինչի համար է պետք iPhone X–ը։ Այո, այն գեղեիկ է, արագ, առանց շրջանակի ու ունի դեմքի սքանավորման համակարգ։ Եվ սա այն ամենն է, ինչը նրան առանձնացնում է մյուս սմարթֆոններից։ Մնացած բոլոր հարցերու աշխատանքի սկզբունքը նույնն է։ iPhone X–ին համապատասխան տեխնիկական բնութագիր ունի նաև  Xiaomi Redmi 3–ը։  Սմարթֆոնը արագ է, ունի լավ լուսանկարչական տեխնիկա։

Փորձագետները փաստում են, որ Apple–ի գաջեթներ ձեռք բերելը միայն խոսում է  օգտատիրոջ վճարունակ լինելու մասին։ Նրանք հորդորում են, այն գնելուց առաջ մտածել` արդյոք այդ 1000 դոլարը շքեղություն չէ, թե նրանք կարող են վատնել այդքան գումար և ֆինանսապես չտուժել դրանից։

Թեգեր: Apple, iPhone, Smartphone