Ամփոփվել է Sevan Startup Summit 2018-ը

Ամփոփվել է Sevan Startup Summit 2018-ը

Հուլիսի 22–29 Սևանա լճի ափին անցկացվեց Sevan Startup Summit 2018–ը։ Այս տարի  վրանային startup քաղաքում հավաքվել էին Հայաստանի ու ևս 35 երկրների (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Հնդկաստան և այլն) մոտ 120 ստարտափ թիմեր, ընդհանուր թվով մոտ 1000 մասնակից։

7 օրերի ընթացքում մասնակիցներին  պարբերաբար այցելում էին Հայաստանի և մյուս երկրների  հայտնի ՏՏ ընկերությունների հիմնադիրները, կիսվում մասնագիտական փորձով, ծանոթանում մասնակիցների, գուցե նաև, ապագա գործընկերների հետ։ Sevan Startup Summit 2018–ին մասնակցեց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Մրցութային 7 օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան 13  և big battle եզրափակիչ մրցույթներում պայքարել 50 հազար դոլար մրցանակային ֆոնդի համար` իրենց ստարտափն ու բիզնեսը առաջ տանելու համար։

Ավանդույթներն անփոփոխ են, բայց Summit–ը տեխնո չէր լինի, եթե չլինեին նորարարություններ. այս տարի ներդրողների խումբը հայտարարել էր, որ պատրաստ է 100 հազարական դոլար ներդնել առավել հաջողված ու հեռանկարային 2 կամ 3 ստարտափի զարգացման գործում։

Այս տարի 3 մրցանակային տեղերը  Final Booster Battle–ում բաշխվեցին հետևյալ կերպ.

Առաջին մրցանակային տեղ`   SuperAnnotate AI
Երկրորդ մրցանակային տեղ`  Currencii
Երրորդ մրցանակային տեղ`    Sense2Beat

Իսկ ահա the Big Battle–ում պատկերն այսպիսին էր.

Առաջին մրցանակային տեղ`   Magic cup
Երկրորդ մրցանակային տեղ`  Spectre Aerospace
Երրորդ մրցանակային տեղ`    Noomi

Sevan Startup Summit-ը նպատակ ունի ստարտափերի և ներդրողների միջև համագործակցության նոր ուղիներ ստեղծել: Անցյալ տարվանից այն անց է կացվում նաև Հայաստանի սահմաններից դուրս` ծովափնյա երկրներում, ինչի պատճառով էլ ստացել է SeaSide Startup Summit անվանումը։