Google–ի կոնտակտներ բաժինը ստացել է Material Theme UI թարմացումը

Google ընկերությունը շարունակում է  թարմացնել իր ծառայությունները։ Այս անգամ ընկերությունը թարմացրել է կոնտակտները, որոնք համապատասխանում են Material Theme UI–ին։

Google կոնտակտ հավելվածի վերջին`  3.0  թարմացոււմն արդեն սկսել  տարածվել օգտատերերի մոտ։ Իհարկե, այն կամաց–կամաց է մուտք գործում օգտատերերի կյանք և ներկայումս ոչ բոլորին է հասանելի։

Առաջինն, ինչ կարելի է նկատել, որ ծրագրի ինտերֆեյսն ամբողջությամբ սպիտակ է դարձել։ Առաջ վերևի հատվածում կապույտ «գկխարկ» կար։ Աջ կողմի ներևի անկյունում տեղ է գտել վառ գույնի «ավելացնել» կաճակը։ Թարմացվել է տառատեսակը` հիմա օգտագործվում է Google Sans տառատեսակը։