Twitter-ի օգտատերերը կարող են Apple-ի շնորհանդեսին հետևել օնլայն

Apple-ը հայտարարել է, որ Twitter-ի օգտատերերը հնարավորություն կունենան հետևել այս երեկոյան նախատեսված Apple-ի ամենամյա շնորհանդեսին օնլայն տարբերակով: Սա առաջին դեպքն է, երբ Apple-ը իր շնորհանդեսը ուղիղ հեռարձակմամբ իր պաշտոնական էջում չի տալիս:

Այս մասին ընկերությունը հայտնել է թվիթերյան իր պաշտոնական միկրոբլոգում: Եթե օգտատերերը հավանեն թվիթը, ապա ընկերությունը նաև կուղարկի լուրեր՝ կապված կայանալիք շնորհանդեսի ու ներկայացվելիք գաջեթների մասին:

Բացի Twitter-ից, շնորհանդեսը կարելի է դիտել խնձորային բրենդի պաշտոնական կայքում՝  Firefox և Chrome բրաուզերների միջոցով, իսկ ահա Apple TV-ի օգտատերերը շնորհանդեսն օնլայն դիտելու համար պետք է ներբեռնեն  Apple Events  ծրագիրը:

Apple-ի շնորհանդեսը տեղի կուեննա այսօր՝ Երևանի ժամանակով 21:00-ին: