Apple–ի օգտատերերից գաղտնի կերպով գումար է գանձվում

Հայտնի է դարձել, որ TinyLab ընկերության QR Code Reader հավելվածը   iOS-սարքերի օգտատերերից գաղտնի գումար է գանձում։  Հավելվածը գործարկելուց հետո այն գումար է պահանջում օգտատիրոջից, սակայն տառատեսակի մանր լինելու պատճառով այն գրեթե անտեսանելի է։

Start կոճակը սեղմելուց հետո՝ օգտատերը համաձայնություն է տալիս վճարովի բաժանորդագրության համար: Հավելվածից դուրս գալու ժամանակ Touch ID համակարգի մատնահետքով Home կոճակին սեղմելով օգտատերը համաձայնության ստորագրություն է դնում:

Ընդհանուր առմամբ, հավելվածը չի խախտում Apple–ի կանոնադրությունը, իսկ օգտատերերից շատերը համաձայն են գումար վճարելուն։