Microsoft-ը սմարթֆոնների շուկա կվերադառնա ճկվող սմարթֆոնով

Հուլիսից լուրեր են շրջանառվու, որ  Microsoft–ն աշխատում է ճկվող   Surface կոդայի անվանումը կրող արտադրանքի ստեղծման վրա։ Հիմա արդեն հավաստի տեղեկություններ կան, որ Microsoft–ը սմարթֆոնների շուկա է պատրաստվում վերադառնալ նոր ու հեղափոխական ճկվող սմարթֆոնով։

Նորույթը հնարավորություն է տալու օգտատերերին ինքնաբերաբար ձայնագրություններ կատարել։ Բացի այդ սմարթֆոնը կկարողանա ինքնուրույն զանգեր կատարել։ Սմարթֆոնը կոդավորել և ապակոդավորել հնարավոր կլինի մատնահետքի և աչքի ծիածանաթաղանքի սքանավորման միջոցով։

Նորույթը հնարավոր կլինի կցել էկրաններին և դրանից օգտվել որպես` անհատական համակարգիչ։ Հնարավոր է այն վաճառքում հայտնվի 2019 թվականին։