Windows 10–ի թարմացման մեջ կրկին խոտաններ կան. համակարգիչները անջատվում են

Windows 10–ի հերթական թարմացումն իսկական գլխացավանք է դարձել օգտատերերի համար։ Թարմացումը գործարկելուց հետո, այն սկզբից ջնջում էր համակարգչի ֆայլերը։ Ընկերությունը շուտ արձագանքեց  խոտանին և իր պաշտոնական բլոգում հայտնեց, որ այն վերացել է և ընկերության մասնագետները կօգնեն հետ բերել կորսված ֆայլերը։

Սակայն խոտաններն այսքանով չավարտվեցին։  Հիմա էլ թարմացումը ներբեռնելիս համակարգչի էկրանը դառնում է կապույտ ` վերածվելով blue screen of death–ի։

Հիմնականում նման խոտան առաջացել է  Hewlett-Packard–ի արտադրության համակարգիչներու ու լափթոփներում։