Perseusbot. ռոբոտ անվտանգության աշխատակիցը Պեկինի Օլիմպիադայի համար

Perseusbot. ռոբոտ անվտանգության աշխատակիցը Պեկինի Օլիմպիադայի համար

Ճապոնիայի մայրաքաղաքում կայացած շնորհանդեսի ժամանակ չինացի ինժեներները ներկայացրել են յուրօրինակ լուծումներով  Perseusbot ռոբոտին, որը պատասխանատու է լինելու 2020 թվականին Պեկինում անցկացվելիք Օլիմպիական և Պարաօլիմպիական խաղերի անվտանգության համար:

Ռոբոտին ստեղծելու գործիւն մասնակցել են չինական մի քանի հայտնի ռոբոտաշինական ընկերություններ՝ Seibu Railway Co., Tokyo Metropolitan Industrial Technology Research Institute,  Nihon Unisys Ltd ընկերությունը և այլն։

Ռոբոտի գլխավոր՝ արհեստական բանականությամբ համալրված մասի պատասխանատուն Earth Eyes ընկերությունն է: 

Ինչպես  է աշխատում Perseusbot ռոբոտ անվտանգության պասասխանատուն:

Խելացի մարդուկն ունի արհեստական բանականության տարրերով հագեցած հատուկ տեսախցիկ: Համակարգչային տեսողությունը օգնում է ճանաչել կասկածելի օբյեկտները և կանգառներում կանգնած մարդկանց: Իհարկե, ռոբոտը նաև հագեցած է շարժողական լավ աշխատող ու բազմաֆունկցիոնալ համակարգով: Ռոբոտը հիանալի կողմնորոշվում է ազատ տարածության մեջ՝ հաղթահարելով արգելքները, իսկ ահա սալիկապատ տարածքով անցնելիս այն կիրառում է Բրալյան այբուբենի մեթոդը՝ ճանապարհը կարդում է ըստ սալիկների:

Սարքը նաև կարող է հսկել տեղանքում թողնված իրերը և հետևողական լինել այդ ընթացքում անցորդների պահվածիք: Կասկածելի իրվիճակ նկատելիս ռոբոտը դրա մասին հայտնում է հատուկ ծառայության աշխատակիցներին: Ի դեպ՝ հատուկ ծառայության աշխատակիցներին ազդանշան խելացի մարդուկը ուղարկում է  հատուկ ծրագրի միջոցով՝ սմարթֆոնին:

Ռոբոտի առաջին թեստավորումը կանցնի նոյեմբերի 20-ին։ 

Թեգեր: Robot, robot security