Հաքերներ Ռիչարդ Չժուն և Ամատ Կաման Apple ընկերությունից 50 000 դոլար են ստացել՝ iOS 12-ում խոցելիություն հայտնաբերելու համար։ Խոցելիությունը թույլ է տալիս վերականգնել iPhone X-ից ջնջված լուսանկարները և ֆայլերը։
50 հազար դոլար արժողությամբ մրցանակը հաքերներին շնորհվել է Տոկիոյում անցկացված Mobile Pwn2Own կիբեռանվտանգության մրցույթի ժամանակ։
Ի դեպ՝ հաքերների մշակած տեխնոլոգիայի շնորհիվ կարելի է նաև հեռահար ձևով վերականգնել լուսանկարները։ Բմականաբար, Apple-ը կարճ ժամանակահատվածում տեղեկացել է այս մասին և նշել, որ նոր թարմացման մեջ կվերականգնի բացթողումը։