Apple-ը սկսել է պատրաստվել Սև ուրբաթին և իր կայքում հայտնել է նոյեմբերի 23-26 ժամանակահատվածում ընկած գնային փոփոխությունների մասին։
Կուպերտինոյի ընկերությունը թարմացրել է կայքի ամերիկյան տարբերակը, սակայն զեղչերը հասանելի կլինեն շատ երկրների համար։
Սև ուրբաթի հետ կապված մանրամասներ Apple-ում չեն հայտնել դեռ։
Սովորաբար Սև ուրբաթի շրջանակում Apple-ն իր օգտատերերին նվիրում է iTunes-ի նվեր-քարտեր կամ որևէ գաջեթ։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ է ներկայացնելու այս տարի խնձորային բրենդը։