Շվեյցարիայի հյուրանոցներում հետաքրքիր լուծումներ են մշակել հյուրերին իրենց գաջեթներից կտրելու համար: Նորույթները կոչվում են լ «ինստագրամ-դայակներ»: Դայակի գլխավոր առանձնահատկությունը հյուրի էջի թարմացմամբ զբաղվելն է մինչ վերջինս վայելում է իր հանգիստը:
Նորույթը դեռևս հասանելի է մի քանի հյուրանոցում: Ըստ հեղինակների տեխնոլոգիան կօգնի մարդկանց ազատվել սթրեսից։ Հյուրանոցների ցանցը արդեն ստացել է 10 հայտնի բլոգերների աջակցությունը, որոնք կստանձնեն «դայակի» պարտավորությունը։