ԱՄՆ բնակիչները կարող են հարկերը բիթքոինի միջոցով վճարել

ԱՄՆ բնակիչները կարող են հարկերը բիթքոինի միջոցով վճարել

Օհայոն դարձել է առաջին ամերիկյան նահանգը, որտեղ օրենքով թույլատրվում է հարկերը վճարել բիթքոինի միջոցով, այս մասին հայտնում է  The Wall Street Journal-ը։

Օրենքը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 26-ից։ Ինչպես հայտնել է նահանգի ներկայացուցիչ Ջոշ Մենդելը, բիթքոինն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնց թվում է նաև՝ վայրկենական վճարում կատարելու հնարավորությունը, սմարթֆոնից վճարելը և այլն։

Այս տեխնոլոգիայի կիրառումը մեծ օգուտ կտա նահանգի բնակիչներին և կօգի Օհայոյին առաջատար դիրքեր գրավել մյուս ահանգների նկատմամբ։ Առաջին շրջանում բիթքոինով կարելի է վճարել 23 տեսակ հարկ։ Հետագայում դրանց թիվը կաճի։

Թեգեր: Bitcoin, USA