Հայտնի են ChainPoint 18 համաժողովին հաղթող ճանաչված ստարտափների անունները

Հայտնի են ChainPoint 18 համաժողովին հաղթող ճանաչված ստարտափների անունները

Նոյեմբերի 14-15-ը Կոմիտասի թանգարանինստիտուտում կայացավ Chainpoint 18 միջազգային համաժողովը։ Միջոցառման երկրորդ օրը բլոկչեյն ոլորտը ներկայացնող հայկական 8 ստարտափ միջազգային ներդրողների առջև ներկայացավ “pitch” – երով։

Ժյուրիի անդամներն էին ոլորտի լավագույն մասնագետներ՝

  •  Double Sirius Capital մասնավոր ներդրումային ֆոնդի համահիմնադիր Արթուր Էոլյանը (Artur Eolyan),
  • DeStream ընկերության համահիմնադիր Տաճատ Իգիթյանը (Tachat Igityan),
  • MuleChain ընկերության հիմնադիր Ռալֆ Լյուն (Ralph Liu),
  • DAS Index ընկերության համահիմնադիր Լեոնիդ Մորոզովսկին (Leonid Morozovskiy),
  •  SmartGateVC գործընկեր Համբարձում Քաղկեցյանը (Hambardzum Kaghketsyan),
  • Granatus Ventures-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մանուկ Հերգնյանը (Manuk Hergnyan),
  • RACIB  ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Գոնչարուկը (Victor Goncharuk),
  • Fasttoken ծրագրի ղեկավար Արմեն Չախոյանը (Armen Chakhoyan):

Ելույթների արդյունքում հաղթող ճանաչվեցին Wirestock և Coinstats հայկական ստարտափները։ Նրանք համաժողովի գլխավոր գործընկեր Fasttoken-ի Nooor-ի կողմից կստանան աջակցություն։

Վերոնշյալ ելույթների հիմնական նպատակն էր նախագծերի վերաբերյալ օգտակար կարծիքների հայտնումը, որոնք խթան կհանդիսանան ստարտափների թիմերի համար բարելավելու իրենց նախագծերը և դրանք ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու համար։

Ժյուրիի անդամները շատ համարձակ և բաց, բայց միևնույն ժամանակ կառուցողական  կերպով քննադատում էին նախագծերի այս կամ այն հատվածը։ Հնչում էին բավականին հետաքրքիր մեկնաբանություններ, որոնք հնարավորություն տվեցին մասնակիցներին հասկանալու բացթողումները և հետագայում աշխատելու արդեն հիմնավորված խնդիրների վրա։

Հաջողության նշաններից թերևս ամենաակնառուն այն էր, որ միջոցառման ավարտից հետո դեռ որոշ ժամանակ ժյուրին, ներդրողները և ստարտափները խոսում, ծանոթանում և փոխանակվում էին տվյալներով:

Թեգեր: chainpoint 2018, Startups