Space X-ը թռիչքների քանակով ռեկորդ է սահմանել

Space X-ը  թռիչքների քանակով ռեկորդ է սահմանել

 SpaceX ընկերությունը 2018 թվականին սահմանել է ռեկորդ՝ տիեզերք ուղարկելով  Falcon-9 19 հրթիռ։ Անցյալ տարի թողարկված հրթիռների քանակը 18 էր։

Օրեր առաջ SpaceX-ը բավական հաջող տիեզերք է թողարկել 64 տարբեր փոքր արբանյակներով հագեցած  հրթիռը։ Սա հրթիռի թվով 4-րդ արձակումն է։ Վերջին անգամ այն տիեզերքում էր հայտնվել օգոստոսին։

Դեկտեմբերի 5-ին էլ պետք է կայանար Falcon-9-ի 20-րդ թողարկումը, սակայն  NASA-ի խնդրանքով այն մի քանի օրով հետաձգվել է, որոշ անհարթություններ նկատելու պատճառով։

Տիեզերական թողարկումներով առաջատար դիրքերում է ամբողջ աշխարհում Չինաստանը՝ 34 թողարկում, երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 29 թողարկում և երրորդ հորիզոնականում՝ Ռուսաստանը՝ 17 թողարկում։

Թեգեր: Falcon 9, NASA, space x