ՎԻԴԵՈ․ Ինչպե՞ս են արտադրվում IQOS-ի հատուկ գլանակները՝ հիթսթիքերը

ՎԻԴԵՈ․ Ինչպե՞ս են արտադրվում IQOS-ի  հատուկ գլանակները՝ հիթսթիքերը

IQOS. Չկա ծուխ, քիչ է հոտը

Վերջերս համաշխարհային շուկա մուտք գործած IQOS ծխախոտի տաքացման համակարգը  արդեն ներկայացված է աշխարհի 40-ից ավելի երկրներում: IQOS-ը մշակվել է որպես սիգարետը փոխարինող ավելի քիչ վնասակար այլընտրանք: Օգտագործելիս բացակայում են կրակն ու ծուխը, չկա կպչուն հոտ մազերի, մատների ու հագուստի վրա։

Ինչպե՞ս օգտագործել սարքը

Հայաստանի օգտատերերը գիտեն, որ IQOS-ն օգտագործելու համար պետք է սարքի մեջ տեղադրել սիգարետից շատ ավելի փոքր հատուկ մշակված գլանակը՝ հիթսթիքը (անգլերենից թարգմանաբար նշանակում է հենց տաքացվող գլանակ): Սարքը գլանակը տաքացնում է մինչև 350°C (ի տարբերություն սիգարետի, որն այրվում է 800°C-ում), ինչի շնորհիվ այրում տեղի չի ունենում և միջինում 90%-ով նվազեցվում է թունավոր նյութերի արտազատումը:

Ինչի՞ց է կազմված IQOS-ի հիթսթիքը

Գլանակի (սթիքի) առաջին բաղադրիչը բերանային զտիչն է, որը փաթաթված է պաշտպանիչ թղթով։ Հաջորդ բաղադրիչը եգիպտացորենի օսլայի հիմքով բիոպոլիմերային զտիչն է, որին էլ հաջորդում է խոռոչավոր ացետատային ֆիլտրը, որի շնորհիվ սթիքը պաշտպանվում է կոտրվելուց, երբ այն տեղադրվում կամ հեռացվում է բռնիչից։ Վերջին բաղադրիչը սեղմված ծխախոտային միջուկն է։ Միջուկի շուրջը ալյումինե փայլաթիթեղ է, որը սթիքին թույլ չի տալիս բռնկվել։ Այս ամենն իր հերթին պատված է թղթե արտաքին թաղանթով, որը նաև օգտագործվում է այրվող ծխախոտի պարագայում։ Արտադրական գործընթացի վերջում սթիքի տարբեր բաղադրիչներն իրար են միացվում և տեղադրվում են հատուկ նախատեսված տուփերում։

Ինչպե՞ս են մշակում թութունը

Հայ օգտատերերի համար հետաքրքիր կլինի իմանալ, որ IQOS-ի գլանակների արտադրության համար օգտագործում են տեխնոլոգիա, որը շատ նման է մեր հայկական ավանդական թթու լավաշի պատրաստման տեխնոլոգիային։ Այ, տեսեք՝ ծխախոտային սեղմված միջուկը պատրաստված է ամբողջական ծխախոտի տերևներից։ Սթիքի բարձրորակ միջուկը ստացվում է թութունի հատուկ ընտրված տեսակներն իրար խառնելու, չորացնելու, այնուհետև դրանք մանր աղալու միջոցով։ Ավելացվում է ջուր ու այլ բաղադրիչներ, ինչի արդյունքում ստացվում է մածուցիկ զանգված, որն այնուհետև կոնվեյերի վրա հարթեցվում, չորացվում և գլանաձև փաթաթվում է։ Ստացված գլանը բացվում և սեղմվում է, դրան ավելացվում են համեմունքներ, ապա այն կտրվում է համապատասխան չափերով:

Թեգեր: iQOS, new tech