Google-ը դադարեցնում է Android 4.0-ի թարմացումները

Google-ը դադարեցնում է  Android 4.0-ի թարմացումները

Google ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգի թարմացումը։ Այն թողարկվել էր 7 տարի առաջ։

Իր պաշտոնական բլոգում ընկերությունը հայտնել է օգտատերերին, որ շտապեն թարմացնել օպերացիոն համակարգը, որպեսզի հետագայում խնդիրներ չունենան։ Օպերացիոն համակարգի թարմացումը դադարեցնել, սակայն, չի նշանակում, որ սարքավորումները պետք է դեն նետել ու նորը գնել։

Android ծրագրավորողների բլոգում տեղադրված հայտարարության համաձայն, բոլոր այս հարթակի հավելվածները պետք է ունենան  ամենաքիչը Android 4.1 Jelly Bean ապահովում։