Google-ի 22-ամյա աշխատակցին մահացած են հայտնաբերել աշխատավայրում

Google-ի 22-ամյա աշխատակցին մահացած են հայտնաբերել աշխատավայրում

Ամերիկյան Google ընկերության՝ Նյու Յորքում գտնվող գրասենյակում մահացած են գտել աշխատակիցներից մեկին՝ 22-ամյա Սքոթ Կրուլչիկին:

New York Times-ի տվյալներով՝ մահացածի դին հայտնաբերել է հավաքարարը՝ դեկտեմբերի 7-ի երեկոյան:

Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները փորձել են երիտասարդին կենդանացնել, սակայն նրանց ջանքերն ապարդյուն են եղել: Թերթի աղբյուրը նշել է, որ Կրուլչիկի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Երիտասարդի մահվան պատճառը հայտնի կդառնա փորձաքննության արդյունքում: Կրուլչիկը Google-ում սկսել է աշխատել 2016թ.-ից` նախ որպես փորձնակ, ապա՝ հիմնական աշխատող

Թեգեր: Google, worker