Ամանորին Ucom շարժական ինտերնետի բաժանորդները կստանան 2 անգամ շատ գիգաբայթեր

Ամանորին Ucom շարժական ինտերնետի բաժանորդները կստանան 2 անգամ շատ գիգաբայթեր

Ucom ընկերության շարժական ինտերնետի uGo 3500 և uGo 5500 սակագնային պլանների նոր կամ պարտավորություն չունեցող բաժանորդները կստանան 2 անգամ շատ գիգաբայթեր Ucom-ի ամանորյա առաջարկից օգտվելու դեպքում։ Մասնավորապես uGo 3500 սակագնային պլանի բաժանորդները, երկարացնելով պայմանագիրը 18 ամսով, հենց այդ ժամանակահատվածում կստանան 30 ԳԲ գերարագ ինտերնետ սովորական 15 ԳԲ-ի փոխարեն։ Իսկ uGo 5500 սակագնային պլանի բաժանորդները՝ միանալով առաջարկին, 18 ամսվա ընթացքում կստանան 80 ԳԲ գերարագ ինտերնետ նախկին 40 ԳԲ-ի փոխարեն։

«Սա հրաշալի հնարավորություն է ոչ միայն նոր բաժանորդների, այլ նաև պարտավորություն չունեցող uGo 3500, uGo 5500 և Ucom-ի կանխավճարային շարժական ինտերնետից օգտվող բաժանորդների համար, ովքեր կարող են վերակնքնել պայմանագիրը և ստանալ այնքան ինտերնետ, որքան անհրաժեշտ է լավ որակով առցանց ֆիլմեր դիտելու, երաժշտություն լսելու և մտերիմների հետ շփվելու համար», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ գերարագ ինտերնետն սպառելուց հետո ներբեռնման արագությունը կդառնա 64 կբ/վ, իսկ վերբեռնմանը՝ 8 կբ/վ, որը կբավարարի առցանց վճարում կատարելու և գերարագ ինտերնետի փաթեթներ ակտիվացնելու համար:

Թեգեր: Ucom, Ucom Armenia