«Աստղային պատերազմներ»-ի ռեժիսորը ֆիլմ կնկարահանի Apple-ի համար

Mandatory Credit: Photo by Jordan Strauss/Invision/AP/REX/Shutterstock (9230049a) Jennifer Garner, left, and J.J. Abrams pose backstage at the 24th Annual Producers Guild (PGA) Awards at the Beverly Hilton Hotel, in Beverly Hills, Calif The 24th Annual Producers Guild (PGA) Awards Backstage and Roami, Beverly Hills, USA - 26 Jan 2013

Apple-ը շարունակում է զբաղվել վիդեոարտադրությամբ: Այս անգամ ընկերության համար հեռուստասերիալ է նկարահանում Ջեյ Ջեյ Աբրամսը, ով հեղինակել է նաև հայտնի «Աստղային պատերազմներ: Ուժի արթնացում» ֆիլմը:

Խնձորային սերիալի գլխավոր դերակատարն է լինելու Ջենիֆեր Գարները:

Սերիալը կստանա  «My Glory Was I Had Such Friends»  անվանումը: Այն նկարահանվելու  է Էմի Սիլվերսթեյնի մեմուարների հիման վրա: Օրիգինալ տարբերակը պատմում է մի խումբ կանանց մասին, ովքեր քաջալերում էին Սիլվերսթեյնին, ով սպասում էր սրտի վիրահատությանը և կյանքի հույսեր գրեթե չկային: Գիրքը թողարկվել է 2017-ին:

Սերիալի նկարահանումը վստահված է Աբրամսի  Bad Robots ընկերությանը, որը կհամագործակցի նաև  Warner Bros. Television հայտնի ընկերության հետ:

Թե երբ «My Glory Was I Had Such Friends»-ը կհայտնվի մեծ էկրաններին, հայտնի չէ: