Facebook-ը թույլ է տվել Netflix-ին ու Spotify-ին կարդալ օգտատերերի անձնական հաղորդագրությունները

Facebook-ը թույլ է տվել Netflix-ին ու Spotify-ին կարդալ օգտատերերի անձնական հաղորդագրությունները

Facebook ընկերությունը թույլ է տվել Netflix և Spotify ծառայություններին կարդալ սոցցանցի օգտատերերի անձնական հաղորդագրություններ, իսկ Microsoft Bing որոնողական համակարգին՝ տեսնել օգտատերերի գրեթե բոլոր ընկերների անունները: Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով ընկերության փաստաթղթերում մանրամասն նկարագրված պայմանավորվածություններին:

Նշվում է, որ Netflix-ից ու Spotify-ից բացի օգտատերերի անձնական տվյալներին հասանելիություն են ստացել նաև Apple-ը, Amazon-ը, Microsoft-ը, Яндекс-ը, Yahoo!-ն և այլ ընկերություններ: Amazon-ին, մասավորապես, ընկերությունը թույլ է տվել տեսնել օգտատերերի անուններն ու կոնտակտային տվյալները նրանց ընկերների միջոցով, իսկ Yahoo!-ն ստացել է օգտատերերի ընկերների հաղորդագրությունների հոսքին հետևելու հնարավորություն:

Facebook-ի գաղտնիության քաղաքականության բաժնի ղեկավար Սթիվ Սաթերֆիլդը նշել է, որ Facebook-ի գործընկերություններից որևէ մեկը չի խախտել օգտատերերի տվյալների գաղտնիությունը, սակայն միևնույն ժամանակ ընկերությունում ընդունել են, որ սխալ են ղեկավարել գործընկերների հետ որոշ պայմանավորվածությունները, երբ պահպանել են նրանց համար տվյալ հասանելությունը անգամ օգտատերերի տվյալներին հասանելություն տվող գործառույթների սահմանափակումից հետո:

Թեգեր: Facebook, netflix