SpaceX ընկերությունը հետաձգել է Falcon 9 հրթիռակրի արձակումը

SpaceX ընկերությունը հետաձգել է Falcon 9 հրթիռակրի արձակումը

Ամերիկյան SpaceX ընկերությունը հայտնել է, որ Falcon 9 հրթիռակրի արձակումն ԱՄՆ ռազմաօդային ուժերի GPS III երրորդ սերնդի համակարգով զինված արբանյակի հետ միասին չեղարկվել է տեխնիկական խնդիրների պատճառով:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տիեզերական ընկերությանը, հրթիռակրի արձակումը նախատեսվում էր իրականացնել դեկտեմբերի 19-ին Կանավերալ հրվանդանի (Ֆլորիդա) կայանից:

«SV01 առաքելության GPS III արբանյակի արձակման այսօրվա փորձը չեղարկվում է, որպեսզի շարունակենք հրթիռակրի առաջին հարթակի ցուցիչների ոչ նորմալ տվյալների պատճառների ուսումնասիրությունը: Մենք կտեղեկացնենք մեկնարկի նոր ամսաթվի մասին աշխատանքներն ավարտելուն պես», – ասվում է SpaceX-ի հայտարարության մեջ:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, որ հրթիռի արձակումն արբանյակի հետ պետք է տեղի ունենար դեկտեմբերի 18-ին, սակայն մեկնարկից րոպեներ առաջ հետաձգվել էր:

Թեգեր: Falcon 9, spase x