Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 14)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 14)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Panmorphia

Գինը՝ 1.99$ – անվճար

Խաղերի սիրահարները կգնահատեն Panmorphia-ն։ Այստեղ առկա է ամեն բան՝ խաղը վայելելու համար՝ դինամիկա, երաժշտություն, քարտեզներ և փազլներ։

CALC Swift 

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր հաճախակի են  հաշվարկներ կատարում։ Հաշվիչում առկա  է  մոտ 50 գործառույթ, որոնք կօգնեն ցանկացած բարդ հաշվարկում։

Pinball Breaker Forever

Գինը՝ 1.99$ – անվճար

Արկադային խաղերի սիրահարների համար նախատեսված հավելված է։ Այստեղ ներառված է 15 տարբեր մինի խաղ, որոնք ավելի հետաքրքիր կդարձնեն խաղի ընթացքը։

Թեգեր: App Store, Apple, ios free app