Cadillac-ը ներկայացրել է իր առաջին էլեկտրական մեքենան

Ամերիկյան Cadillac ավտոկոնցեռնը հրապարակել է իր առաջին էլեկտրական մեքենայի լուսանկարը: Այս մասին հաղորդում է Life.ru-ն՝ Electrek-ին հղումով:

Նոր էլեկտրական մեքենան ստեղծվել է Tesla Model X-ի և Audi e-tron-ի հետ մրցակցություն ապահովելու համար: Այն ֆուտուրիստական դիզայնով մեծ քրոսովեր է, որն ունի նստատեղերի երեք շարք:

Մոդելի անվանումն ու թողարկման ամսաթիվն ընկերությունը դեռ չի հրապարակել: Նշենք, որ ավտոկոնցեռնի նոր նախագահ Սթիվեն Քարլայլը մտադիր է բարձրացնել բրենդի վարկանիշն արտերկրում, և նոր էլեկտրական մեքենան կարող է կարևոր դեր խաղալ այս հարցում: