Հայազգի գործարարները հանդիպել և սուրճ են պատրաստել Facebook-ի նոր գրասենյակում

Հայազգի գործարարները հանդիպել և սուրճ են պատրաստել Facebook-ի նոր գրասենյակում

Ռուսաստանում բնակվող չինական և հայկական ծագումով գործարար, ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանն այցելել է Facebook սոցիալական ցանցի նոր գրասենյակ, որը գտնվում է Կալիֆոռնիայի Մենլո Պարկ քաղաքում:

Ինչպես սոցցանցում գրել է Դավիթ Յանը, այնտեղ նա հանդիպել է Դավիթ Զոհրաբյանի հետ: «Հիանալի հանդիպում էր Դավիթ Զոհրաբյանի հետ Facebook-ի նոր գրասենյակում: Զարմանահրաշ վայր, հիանալի մարդիկ», – գրել է Դավիթ Յանը:

Գրառմանը կից նա տեսանյութ է հրապարակել, որում պատկերվում է, թե ինչպես է սուրճ պատրաստում ընկերոջ համար, որը Facebook-ի աշխատակից է, ինչպես նաև Gitoon նախագծի հիմնադիրը:

Թեգեր: David Yang, Facebook