Hyundai-ը լսողության հետ խնդիրներ ունեցող վարորդների համար հատուկ համակարգ է ստեղծել

Hyundai Motor Group ընկերությունը նոր տեխնոլոգիա է ներկայացրել, որը կօգնի խուլ մարդկանց մեքենա վարել։  Ներկայումս նման տեխնոլոգիա չկա կիրառության մեջ և վարորդները հույսը դնում են տեսողության և գիտակցության վրա։  Hyundai մասնագետների ստեղծած տեխնոլոգիան ձայնային ազդակները վիզուալիզացնում է։

Ապարատային համակարգը վերլուծում է շրջակայքի ձայնային ազդանշանները և արհեստական բանականության միջոցով այն վերածում է տեսանելի տեղեկատվության, որը հայտնվում է մեքենայի ապակուն տեղակայված էկրանին։

Նաև կան զգուշացումներ, որոնք վարորդին են փոխանցվում վիբրացիայի տեսքով։ Նման համակարգով զինված մեքենաներն արդեն անցել են թեստավորման փուլը։ Թե երբ այս համակարգը կներդրվի մեքենաներում, դեռ հայտնի չէ։