RenderForest-ը հայտնվել է 2019-ի լավագույն ընկերությունների ցանկում՝ առաջ անցնելով Facebook-ից

RenderForest-ը հայտնվել է 2019-ի լավագույն ընկերությունների ցանկում՝ առաջ անցնելով Facebook-ից

Մեծ ճանաչում ունեցող  G2crowd հարթակը կազմել է 2019-ի լավագույն ընկերությունների վարկանիշային ցուցակ՝ Best Software Companies 2019 Awards, որտեղ հայկական  Renderforest-ը հայտնվել է լավագույն 100-յակում՝ առաջ անցնելով Facebook սոցիալայան ցանցից։ Առաջատարի դափնին տրվել է Google ընկերությանը։ 

G2crowd-ը աշխարհի առաջատար բիզնես-վերլուծական հարթակներից է, որը վարկանիշների է դասակարգում ընկերություններին՝ հիմնվելով իրական ժամանակում օգտատերերի  տված օբյեկտիվ գնահատականների վրա։ 

 Renderforest-ը վիդեո անիմացիաներ, լոգո ստեղծման, ինչպես նաև վեբ կայքերի նախագծման ծառայություններ առաջարկող օնլայն «Երեքը մեկում» բրենդավորման հարթակ է։ Թե ինչ է առաջարկում օգտատերերին հարթակը, կարող եք կարդալ ittrend.am-ի այս հոդվածում։ 

Սյուզան Թոսունյան

Թեգեր: Facebook, G2crowd, Renderforest