Մինչև 2022 թվականը ներմուծված Էլեկըրամեքենաների համար չի վճարվի ԱԱՀ

Մինչև 2022 թվականը ներմուծված Էլեկըրամեքենաների համար չի վճարվի ԱԱՀ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել, որ մինչև 2022 թվականը Հայաստանի տարածք ներմուծված էլեկտրամեքենաները ազատված են լինելու ավելացված արժեքի հարկ վճարելուց։

Օրենքն ընդունվել է  էլեկտրական մեքենաների կիրառությունը խթանելու  նաև օդի աղտոտվածության նվազման  նպատակով։ Օրինագիծը ներկայացրել է Բնապահպանության նախարարությունը։ Նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանի խոսքով՝ Հայաստանում էլեկտրական շարժիչով մեքենաների կիրառման աճ է գրանցվել։ Եթե 2017-ի դրությամբ Հայաստան է ներմուծվել ընդամենը 28 նմանատիպ տրանսպորտային միջոց, ապա 2018-ին նմանատիպ 33 մեքենա է ներմուծվել։