Walker․ հումանոիդ ռոբոտը կօգնի կենցաղային հարցերում (տեսանյութ)

Walker․ հումանոիդ ռոբոտը կօգնի կենցաղային հարցերում (տեսանյութ)

Չնայած CES 2019-ն  արդեն մեկ շաբաթ է ավարտվել է, բայց այս տարվա տեխնոցուցահանդեսում ներկայացված նորույթները շարունակում են քննարկվել և ուսումնասիրվել տեխնոաշխարհում։

ԱՄՆ-ում հայտնի ռոբոտաշինական UBTECH Robotics ընկերությունը   միջազգային ցուցահանդեսին ներկայացել էր իր նոր Walker՝ քայլող  ռոբոտով ։

Մասնագետները դեռ մի փոքր հապաղում են  նրան հումանոիդ անվանել , բայց ամեն դեպքում ռոբոտն ունի գլուխ, իրան, ձեռքեր ու ոտքեր։ Քայլում և հաղթահարում է արգելքներն ու չի ընկնում՝ խոչընդոտների հանդիպելիս:

Սարքը կարողանում է հետևել օգտատիրոջ աշխարհագրական դիրքին, փոքրիկ արկղեր է տեղափոխում, ինչի  շնորհիվ էլ՝ հնարավոր է ապագայում արդյունավետ շփում ունենա մարդկանց հետ։

Հեղինակները նշել են,  որ իրենց նպատակը Walker-ին  մարդանման ռոբոտների շարքում տեսնելն է։

Ըստ հեղինակի, ռոբոտաշինության բնագավառի  կարևորագույն խնդիրներից է մնում ռոբոտի և արհեստական բանականության համագործակցությունը։ Ու որքան  էլ հիմա արհեստական բանականությունը զարգացած է, բայց և այնպես, առանց մարդկային գործոնի ոչինչ չի ստացվում:

Walker-ի տեխնիկական բնութագիրը   քիչ բան է հաղորդում։ Արտադրողն ասում է՝ թե այդ մասին կխոսեն այն ժամանակ, երբ մասսայական արտադրություն սկսվի և ռոբոտները հայտնվեն շուկայում: Թե ինչքան կարժենա այս ռոբոտը,  հայտնի չէ:

Թեգեր: UBTECH Robotics, Walker