WhatsApp-ում նամակներ են անհետանում

WhatsApp-ում նամակներ են անհետանում

Android-ի համր նախատեսված  WhatsApp  հավելվածում որոշ խաթարումներ կան։ Ամբողջ աշխարհից օգտատերերը բողոքի ալիք են բարձրացրել, որ մեսինջերից անհասկանալի պատճառով անհետնում են նամակագրությունները, որոշ դեպքերում նաև առանձին նամակներ։

Վերջերս Twitter-ում նորություն էր հայտնվել, որ կանաչ մեսինջերը ինքնակամ հեռացնում է հին զրուցարանները։ Ըստ փորձագետների խոսքը մի քանի ամիս հնությամբ նամակագրության մասին էր, իսկ նման իրարանցումը կապված էր մեսինջերի նոր թարմացման հետ։

WhatsApp-ից հայտնել են, որ տեղյակ են խնդրի մասին և կաշխատեն վերականգնել կորցված նամակագրությունները։

Թեգեր: app, Messanger, WhatsApp