ՀՀ վարչապետը պաշտոնական ճաշ է ունեցել ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ

ՀՀ վարչապետը պաշտոնական ճաշ է ունեցել ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշ է ունեցել ԱՏՁՄ անդամ  ընկերությունների և ՏՏ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպում-ճաշի ընթացում քննարկման հիմնական թեման եղել է հոկտեմբերի 6-9 կայանքլիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT 2019-ը։ Քննարկվել են նախապատրաստական աշխատանքերը, որոնք ընթանում են ըստ ժամանակացույցի։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  Դավոսում և մի շարք այլ արտասահմանյան քաղաքներում կատարած այցերի շրջանակում,  հեղինակավոր կազմակերպություններին անձամբ է հրավիրել ներկա գտնվել Երևանում կայանալիք տեխնոլոգիական տոնին։

Թեև WCIT 2019-ը առանցքային քննարկում էր, բայց ոլորտի ներկայացուցիչները Վարչապետի և պատասխանատու մարմինների հետ քննարկել են ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները և հստակեցրել այն ուղիները, որով Հայաստանը պետք է քարտեզագրվի ՏՏ համաշխարհային շուկայում։