Կապույտ ադամանդով 400 հազար դոլար արժողությամբ պատյան iPhone-ի համար

Կապույտ ադամանդով  400 հազար դոլար արժողությամբ պատյան  iPhone-ի համար

Կանադացի ռեփեր Drake-ը շուրջ 400 հազար դոլար գումար է ծախսել իր սմարթֆոնի պատյանի համար։ iPhone X մոդելի համար ստեղծված պատյանը եզակի է, քանի որ օգտագործվել է կապույտ ադամանդներ և սպիտակ ոսկի։

18 կարատանի սպիտակ ոսկուց ստեղծված պատյանի վրա կան բազմաթիվ կապույտ ադամանդներ, իսկ կենտրոնում տեղակայված է բու, որը ևս պատրաստված է սպիտակ ոսկուց։ Ի դեպ՝ բուն երգչի ձայնագրման ստուդիայի տարբերանշանն է։

Պատյանը անհատական պատվեր է եղել և պատրաստել է անհատ ոսկերիչը։

Թեգեր: case, drake, iPhone