Գերմանիան կմասնակցի Երևանում կայանալիք WCIT 2019-ին

Գերմանիան կմասնակցի Երևանում կայանալիք WCIT 2019-ին

Երևանում հոկտեմբերի 6-9 կայնալիք WCIT 2019-ի՝ Գերմանիայի մասնակցության ձևաչափ է քննարկվել  համաժողովի նախագահ, ԱՏՁՄ տնօրեն Ալեքսանդր Եսայանի և Գերմանական արևելյան գործարար ասոցիացիայի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Շտեֆան Քեգեբայնի միջև։ Հանդիպման հիմքը Գերմանիայում ստորագրված համագործակցության պայմանագիրն է, այն կնքվել է ՀՀ վարպչապետի այցի շրջանակում։

Գերմանիայի պատվիրակությանը մասնավորապես հետաքրքրել են խելացի քաղաքի, կլիմայի փոփոխության, էլեկտրոնային առևտրի ոլորտները։ Սրանք բոլորը ընդգրկված են համաժողովի օրակարգում։

«Մեր ասոցիացիան,  գերմանական ծագում ունեցող խոշոր մի շարք ընկերությունների խումբ է և պատրաստ է աջակցել  գերմանական ընկերությունների ներկայացուցիչներին հոկտեմբերի 6-9 Երևան հրավիրելու հարցում»,- նշել է Գերմանական արևելյան գործարար ասոցիացիայի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Շտեֆան Քեգեբայնը։

Իր հերթին ԱՏՁՄ և WCIT 2019 համաժողոցի նախագահ Ալեքսանդր Եսայանը նշել է, որ սա ևս մեկ քայլ է դեպի գերմանական և հայկական ընկերությունների միջև գործարար կապեր ստեղծելուն։

 

Թեգեր: Armenia, Germany, UATE, WCIT 2019