Samsung-ը ճկվող էկրաններ է տրամադրել Apple-ին և Google-ին

Samsung-ը ճկվող էկրաններ է տրամադրել Apple-ին և Google-ին

Galaxy Fold սմարթֆոնի շնորհանդեսից հետո  Samsung ընկերությունը սկսել է ճկվող էկրաններ մատակարարել այլ ընկերություններին։ Մասնավորապես հարավկորեական տեխնոհսկան էկրաններ է տրամադրում  Apple և Google ընկերություններին։

Ընդ որում, ընկերությունը ճկվող էկրանները ստեղծել է 7,2  դյույմանոց անկյունագծով, ինչը  0,1 դյույմով պակաս է, քան Galaxy Fold-ում։

Samsung-ն ունի բոլոր հնարավորությունները դառնալու  Apple-ի այս էկրանների մատակարարը, քանի որ այն արդեն իսկ հանդիսանում է OLED էկրաների մեծ մասի մատակարար։  Վերջիններս Apple-ը գործածում է  iPhone XS և XS Max մոդելներում։

Թեգեր: Apple, Google, Samsung, screen