Hyundai-ը թվային բանալու տեխնոլոգիա է մշակել իր մեքենաների համար

Hyundai-ը թվային բանալու տեխնոլոգիա է մշակել իր մեքենաների համար

Hyundai Motor Group ընկերությունը թվային բանալու  նոր տեխնոլոգիա է ներկայացրել, որը կօգնի բացել մեքենայի դուռը։ Տեխնոլոգիան կիրառելու համար անհրաժեշտ կլինի սմորթֆոնւմ գործարկել հավելված, որի միջոցով գաջեթը կվերածվի բանալու։

Թվային բանալու վերածված սմարթֆոնը հայտնվելով մեքենայի դռան մոտ՝ միանգամից այն կարգելաբացի ։ Ընդ որում՝ հնարավոր է մինչև  4 օգտատիրոջ տվյալներ գրանցել հավելվածում։ Մեքենայի դուռը բացելուց հետո, վարորդը կկարողանա նաև սմարթֆոնի միջոցով գործարկել մեքենան։

 

Թվային բանալու տեխնոլոգիան մի շարք հնարավորություններ է բացում։ Օրինակ՝ յուրաքանչուր օգտատիրոջ համար, որը հասանելիություն ունի մեքենայի բանալուն, մեքենայի տերը կարող է անհատական կարգավորումներ տալ՝ արգելափակելով կամ հավելելով որոշ գործառույթներ։

Թեգեր: car, e key, key, NFC