Piëch էլեկտրամեքենան լիցքավորվում է 5 րոպեի ընթացքում

Գերմանական Piëch Automotive ստարտափը նոր էլեկտրական մեքենայի կոնցեպտ է առաջարկել, որը ստացել է  Piëch Mark Zero  անվանումը։ Մեքենան ամբողջությամբ էլեկտրական է  և բաղկացած է 3 հզոր էլեկտրական շարժիչից։

Այս կերպ մեքենայի շարժիչը կարող է աշխատել առանց ծանրաբեռնվածությունների։ 100կմ/ժ արագության մեքենան կարողանում է հասնել 3,2 վայրկյանի ընթացքում։ Մեքենայի առավելագույն արագությունը 250 կմ/ժ է։

Մեքենան ընդհանուր առմամբ կշռում է 1800 կգ։ Իսկ լիցքավորելիս  80%  կարելի է ստանալ ընդամենը 4 րոպե 40 վայրկյանների ընթացքում։

Թե երբ նորույթը կհայտնվի շուկայում, հայտնի չէ։