Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է ԹՈՒՄՈ կենտրոն

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է ԹՈՒՄՈ կենտրոն

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին  Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում  ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է  «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

«Նախագահի այցը հայկական կրթական բրենդ հադիսացող այս հաստատություն շատ կարևոր էր կրթության և նորարարությունների ոլորտում երկկողմ համագործակցության ամրապնդման և լավագույն փորձի փոխանակման համար»,- նշել է Արայիկ Հարությունյանը։

Վրաստանի նախագահը շրջել է ԹՈՒՄՈ կենտրոնով, ծանոթացել կենտրոնի աշակերտների հետ, նրանց առօրյային, զրուցել նրանց հետ, հասցրել նվագախմբի հետ լուսանկարվել։

Թեգեր: Tumo, Tumo yerevan