Redmi 7՝ նոր և մատչելի սմարթֆոն

Redmi 7՝ նոր և մատչելի սմարթֆոն

Xiaomi ընկերությանը պատկանող  Redmi բրենդը պաշտոնապես ներկայացրել է իր մատչելի նորույթը՝ Redmi 7-ը։ Նորույթը ստացել է  6,26 դյույմանոց էկրան, որն ունի  Gorilla Glass 5 պաշտպանիչ ապակի։ Դիմային տեսախցիկը 8 մպ է, որը տեղակայված է էկրանի կտրվածքում։

Redmi 7-ը ունի  Snapdragon 632 պրոցեսոր, 2/3/4 գբ օպրատիվ և  16/32/64 գբ ներկառուցված հիշողութուն։ Կա նաև  MicroSD քարտի հնարավորություն։

Հիմնական տեսախցիկն ունի երկու մոդուլ՝ 12+2 մպ, սարքը ունի նաև  Bluetooth 5.0 հնարավորություն ականջակալի համար նախատեսված 3,5 մմ աուդիոջեք։

Չինաստանում  Redmi 7 կարելի է գնել մարտի 26-ից սկսած։ Կախված հիշողության ծավալից, սմարթֆոնի գինը կտատանվի 699-999 յուանի սահմանում։

Թեգեր: Redmi, Redmi 7, Xiaomi