Snapchat-ը պատրաստվում է մտնել խաղային ինդուստրիա

Snapchat-ը պատրաստվում է մտնել խաղային ինդուստրիա

Ապրիլին  Snapchat-ը պատրաստվում է մուտք գործել խաղային ինդուստրիա։  Snap Partner փակ սամմիթի ժամանակ ընկերության ղեկավարները հայտարարել են Project Cognac նախագծի մեկնարի մասին։

 Project Cognac-ը մոբայլ հարթակ է, որը ներկառուցված է լինելու միանգամից Snapchat-ի մեջ։ Հարթկաը թույլ կտա գործընկերների խաղերը գործարկել մեսինջերի միջոցով։ Հարկ է նշել, որ  Project Cognac-ը հարթակի կոդային և աշխատանքային անվանումն է և դեռ պարզ չէ, թե Snapchat-ը դրան ինչ շուկայական անուն կտա։

Այն մասին, որ  Snap Inc.-ը խաղային հարթակ է պատրաստվում թողարկել, հայտնի դարձավ անցյալ տարվա հունիսին։ Մասնավորապես խոսվում էր, որ ղեկավարությունը համաձայնության է եկել խաղեր արտադրողների հետ, որ խաղերում հարթակի մասին որոշակի գովազդային ակնարկներ լինեն։  Ինչպես նշում են Midia-ի ներկայացուցիչները, Snapchat-ի օգտատերեի 58% -ը գեյմերներ են, իսկ 40%-ը խաղային կցորդով են խաղում։ Ահա թե ինչու Snap Inc.-ի՝ խաղային շուկա դուրս գալու որոշումը տրամաբանական է թվում։

Թեգեր: Game, Gaming, Snap Inc, Snapchat