Samsung-ը մոտ 200 դոլար զեղչ է առաջարկում, եթե օգտատերերը հրաժարվեն iPhone-ից

Samsung-ը մոտ 200 դոլար զեղչ է առաջարկում, եթե օգտատերերը հրաժարվեն iPhone-ից

Samsung-ն անում է ամեն բան օգտատերերին իր կողմը գրավելու համար։ Այս անգամ հարավկորեական տեխնոհսկան որոշել է մեծ զեղչեր սահմանել գաջեթների համար, եթե օգտատերը կհրաժարվի iPhone-ից։ Խոսքը մոտ 200 դոլար զեղչի մասին է։

iPhone-ի ամերիկաբնակ օգտատերերը կարող են փոխել իրենց սմարթֆոնը Samsung-ի նոր գաջեթների հետ։ Նման առաջարկը գործում է ինչպես նոր, այնպես էլ ջարդված կամ վնասված iPhone-ներ համար։

Օրնակ՝ մոտ 300 դոլարի զեղչ կարող է ստանալ օգտատերը, եթե որոշի հանձնել iPhone 7 Plus, iPhone 8, iPhone X կամ iPhone XS մոդելները։ Այս ակցիան թույլ կտա մարդկանց Samsung Galaxy S10e գնել մոտ երկու անգամ ավելի քիչ գնով։