Apple-ը նոր սերիալու Ջուլիանա Մուրը կլինի գլխավոր դերերում

Apple-ը նոր սերիալու Ջուլիանա Մուրը կլինի գլխավոր դերերում

Ինչպես հայտնում է The Hollywood Reporter պարբերականը, Apple -ը պատվիրել է  “Lisey’s Story” սերիալի նկարահանումներ։ Սերիալը ստեղծվելու է Սթիվեն Քինգի համանուն գրքի հիման վրա։

Սերիալում գլխավոր դերակատարը լինելու է Ջուլիանա Մուրը։ Սցենարը հանձնարարված է հենց Սթիվեն Քինգին։ Քինգին է վստահված նաև սերիալի պրոդյուսինգի հարցերը։ Պետք է նկատել, որ Քինգը միշտ չէ, որ սերիալների համար սցենար է գրում։ Նախկինում Քինգը մեկ անգամ չէ, որ ասել է, թե  “Lisey’s Story” -ն իր ամենսիրելի գրքերից մեկն է և կցանկանար այն տեսնել որպես սերիալ։

Բացի Ջուլիանա Մուրից սերիալում կնկարահանվեն նաև Ջեյ Ջեյ Աբրամսը և Բեն Սթիվենսոնը։ Ներկայումս Apple-ը պատրաստվում է մի քանի խոշոր հեռուստաշոու ներկայացնել, որոնք կցուցադրվեն  Apple TV+-ով։