Ինչո՞վ է iOS օպերացիոն համակարգը առավել Android-ից

Ինչո՞վ է iOS օպերացիոն համակարգը առավել  Android-ից

1. iOS-ը էկոհամակարգ է

Հասկանալի է, որ որպես այդպիսին էկոհամակարգ մոբայլ աշխարհում գոյություն չունի, բայց Apple-ը ստեղծել է այն։ Ի՞նչ է իրենից ենթադրում խնձորային էկոհամակարգը՝ եթե դուք սկսել եք աշխատել iPad-ով, ապա ձեր աշխատանքը կարող եք հեշտությամբ փոխանցել iCloud-ի միջոցով այլ գաջեթներին և ավարտել աշխատանքը, օրինակ՝ iMac-ով կամ iPhone-ով։ Android գաջեթներում նման բան գոյություն չունի։ Միակ ընկերությունը, որ մոտ տեխնոլոգիա է ցանկանում մշակել Samsung-ն է։

2. iOS-ը երկարաժամկետ ապահովում ունի

Ի տարբերություն Android հեռախոսների, խնձորային սարքերն այս խնդիրը չունեն՝ դրանք թարմացվում են անընդհատ։ Խնձորային սարքերի ծրագրային ապահովումը դադարեցվում է մոտ 4 տարի անց։ Android-ի մեջ ամենաերկարակյաց բրենդներն են  Nexus-ը և Pixel-ը։

3. iOS-ը նրբորեն է ստեղծվել Apple-ի <<երկաթի>> տակ

Ով, ինչ ասի, միևնույնն է, չի կարող չհամաձայնել, որ Apple-ը ամենայն մանրամասնությամբ մշակել է իր  iOS օպերացիոն համակարգը։ Apple-ը նոր օպերացիոն համակարգի պատճառով կարող է մի փոքր դանդաղումներով աշխատել, բայց դա կլինի նույնքան սահուն, առանց որևէ խոտանի։

Android սմարթֆոնները այսպես չեն կարող, քանի որ յուրաքանչյուր արտադրող ընկերություն ունի իր սեփական կարգավորումները և դրանք բոլորը օպտիմալիզացված են տարբեր ձևով։

4. iOS -ն անվտանգ համակարգ է

Apple-ի հեղինակային օպերացիոն համակարգն ավելի անվտանգ է, քանի որ սա փակ համակարգ է։ Այստեղ դժվար է որևէ ավելորդ ներբեռնումներ անելը։ Հավելվածները հնարավոր է ներբեռնել միայն App Store-ից, իսկ ահա Android-ի դեպքում հավելված կարելի է ներբեռնել որտեղից պատահի։ Այս պատճառով iOS օգտատերերը սմարթֆոնը սքանավորելու խնդիր չունեն, այստեղ վիրուսներ գրեթե չեն լինում։

Թեգեր: Android, Apple, iOS, iOS vs Android