Ներկայացվել է Pininfarina Battista էլեկտրական հիպերքարը

Ներկայացվել է Pininfarina Battista էլեկտրական հիպերքարը

Օրեր առաջ Նյու Յորքում ներկայացվել է ամբողջովին էլեկտրական Pininfarina Battista հիպերքարը, որը «Ֆորմուլա 1»-ի մեքենաներից ավելի արագ է (2 վայրկյան) 0-100 կմ/ժ արագություն զարգացնում և արժե 2,5 մլն դոլար:

1900 ձիաուժ հզորությամբ մեքենայի զարգացրած առավելագույն արագությունը 350 կմ/ժ է: Հատկանշական է, որ նորույթը 290 կմ/ժ արագությունը զարգացնում է ավելի արագ (12 վայրկյան), քան F-16 կործանիչը:

Իտալական Pininfarina ընկերության մեքենայի արտադրությունը սկսվելու է հաջորդ տարի, առաքումը՝ նույնպես: Հիպերքարը մեկ լիցքավորմամբ կկարողանա անցնել 450 կմ, և էլեկտրական շարժիչների շնորհիվ վնասակար նյութերի արտանետումը մթնոլորտ զրոյական մակարդակի կլինի:

«Աշխարհի մեծահարուստները կկարողանան առանց ավելորդ մեղքի զգացումի վայելել գերարագ, շքեղ ընթացքը»,-նշել են ընկերության ներկայացուցիչները:

Մեքենան կարտադրվի 150 օրինակով, որից 50-ը նախատեսված կլինի ԱՄՆ-ի, մյուս մասը՝ Եվրոպայի և Ասիայի համար: