Google-ի ծառայություններում կարգելեն CEF-ով գրանցումները

Google-ի ծառայություններում կարգելեն CEF-ով գրանցումները

Հունիսից սկսած  Google ընկերությունը կսկսի արգելափակել, բոլորին, ովքեր կփորձեն որևէ ծառայությունում գրանցվել կողմնակի հավելվածների միջոցով։ Այս կերպ Google-ը կպաշտպանի իր օգտատերերին ֆիշինգային հարձակուկմներից։

Ըստ Google-ի ղեկավարի, օգտատերերին չի հաջողվի որևէ ծառայությունում գրանցվել Chromium Embedded Framework (CEF), XULRunner և նման այլ գործիքների միջոցով։ Ավելի վաղ այս գործիքների միջոցով ծրագրավորողները կարողանում էին դիտարկչի գործառույթները տեղակայել իրենց հավելվածներում, ինչն էլ հանգեցնում էր ֆիշինգային հրաձակումների թվի աճին։

Այս կերպհանցագործները գողանում էին անձնական տվյալներ, որոնք հետագայում կիրառվում էին տարբեր նպատակներով։

CEF-ի այլընտրանքային տարբերակ համարվելու է  OAuth գրանցումը։