Մայիսի 18-ին կկայանա IT Intellectual Cup 2019» առաջնությունը

Մայիսի 18-ին կկայանա IT Intellectual Cup 2019» առաջնությունը

ՏՏ ոլորտի բոլոր կազմակերպություններին ԱՏՁՄ-ն հրավիրում է մասնակցել Ինտելեկտուալ Խաղերի «IT Intellectual Cup 2019» առաջնությանը, որը տեղի կունենա մայիսի 18-ին։

Առաջնությունը իրականացվում է staff.am և Union of Advanced Technology Enterprises-UATE աջակցությամբ և Digitain Armenia հովանավորությամբ և ողջ հասույթը փոխանցվելու է Armath Engineering Laboratories֊ին:

Ի՞նչ է պետք մասնակցելու համար։

1) 4 – 8 մասնակցից բաղկացած թիմ (թույլատրվում են նաև հավաքական թիմեր, ինչպես նաև նույն կազմակերպությունը կարող է ներկայացնել մի քանի թիմ)
2) Լրացնել հղման մեջ նշված հայտը (https://bit.ly/2UUd0bM)
3) Ուղարկել [email protected] հասցեով

Յուրաքանչյուր թիմի մասնակցության վճարը սահմանված է 60,000 ՀՀ դրամ։
Մարզերը ներկայացնող թիմերի համար գործում է 50% զեղչ` 30,000 ՀՀ դրամ։

Կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ: